Այսօր: Երեքշաբթի, 20 Փետրվարի 2018թ.
Նուռնուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՆՈՒՌՆՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.17 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի կայքն այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համայնքում իրականացվող աշխատանքների նկատմամբ:     Նուռնուս համայնքի ինտերնետային կայքում դուք կարող եք ծանոթանալ գյուղում առկա և գալիք ծրագրերի ն, տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների մասին , ծանոթանալ աշխատակազմի կառուցվածքին և գործունեությանը : Համայնքի ղեկավարը , ավագանին և  համայնքապետարանի աշխատակազմը    կարևորում են    հասարակության հետ առընչվելու բաց և թափանցիկ աշխատաոճը:        Հուսով եմ , որ կայցելեք մեր ինտերնետային կայք էջը   ... Մանրամասն
30.12.17 ՄԵՐ ՄԱՍԻՆ
      Կոտայքի մարզի Նուռնուս գյուղը հիմնադրվել է մ.թ 5-6-րդ դարերում : Մեզ հասած տեղեկությունների համաձայն անվանումը առ այսօր չի փոխվել: Գյուղում բնակվել են 7 տոհմեր և յուրաքանչյուրն ունեցել է իր  եկեղեցին , որոնց փլատակները պահպանվել են առ այսօր : Հետագայում այդ համայնքները միավորվել և դարձել են մեկ ընդհանուր համայնք ` միասին ունենալով 365 ծուխ :  ,, Նուռնուս,, անվանումը կապվում է նռան հետ : Ինչպես գիտենք նուռն ունի 7 նիստ և 365 հատիկ : Գյուղի նախկին տեղում պահպանվել են քանդված եկեղեցիների փլատակները : Զանգվի ձորում պահպանվել են խաչքարերը և գերեզմանատունն ամբողջությամբ , որոնք hանդիսանում են զբոսաշրջությանը հետաքրքրող հուշարձաններ ... Մանրամասն
05.10.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Հարգելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և Ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, Ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Նուռնուս համայնքի ուսուցչական անձնակազմին  այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում երջանկություն աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ:Ցանկանում եմ միշտ երջանիկ տեսնել Ձեզ:

01.09.17 ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ
2017 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նուռնուսի միջնակարգ դպրոցի բակը կրկին մարդաշատ էր, այն լցվել էր աշակերտների խինդ ու ծիծաղով:   Այս տարի ի ուրախություն համայնքի առաջին դասարան էին հաճախում 13 երեխա՝ 7 տղա,  6 աղջիկ: Համայնքի աշխատակազմի քարտուղար Լիանա Դալլաքյանն ընթերցեց գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի  շնորհավորական ուղերձն ուղղված դպրոցի մանկավարժներին, աշակերտներին, առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին:                            ... Մանրամասն
30.08.17 ՍԵՄԻՆԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2017 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը  կազմակերպել էր սեմինար քննարկում՝ ,,Համայնքների   պաշտոնական համացանցային կայքերը,, թեմայով, որին մասնակցում էր նաև Նուռնուսի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարը և ՀԿՏՀ-ի պատասխանատուն: Քննարկման  ընթացքում մարզի բոլոր համայնքների կայքերի կողմից կատարված աշխատանքների  վերաբերյալ տրվեց տեղեկատվություն: Վերջում ՏՀԶՎԿ-ի տնօրեն Գրիշա Խաչատրյանը պատասխանեց աշխատակազմերի աշխատակիցներին հուզող հարցերին:

   

 

29.07.17 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

2017 թվականի հուլիսի 29-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ինչպես հանրապետության բոլոր համայնքներում այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում իրականացվեց շաբաթօրյակ: Շաբաթօրյակին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին համայնքի բնակչությունը, համայնքապետարանի և համայնքի միջնակարգ դպրոցի, աշխատակազմերը, հիմնարկների աշխատակիցները:

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ,Գ.ՆՈՒՌՆՈՒՍ, ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑ 15


nurnus.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՒՌՆՈՒՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner